Սի Ծինփինը հանդես է եկել Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտության համատեքստում Պեկինին «սևացնելու» փորձերին և կշարունակի կառուցողական ներդրում ունենալ դրա կարգավորման գործում: Այս մասին հայտարարել Է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակել Է Associated Press գործակալությունը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, Չինաստանը աջակցում է խաղաղության հասնելու բոլոր ջանքերին։ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այս ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում, սակայն մենք վճռականորեն դատապարտում ենք Պեկինի հասցեին բոլոր անպատասխանատու մեղադրանքները», - ընդգծել Է Չինաստանի ղեկավարը։
Սի Ծինփինը հույս է հայտնել, որ հակամարտության մասնակիցներին կհաջողվի երկխոսության և բանակցությունների միջոցով հասնել արդար և կայուն խաղաղության, որի պայմաններն ընդունելի կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի համար:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ