Ռուսաստանը ցանկացած դեպքում վերահսկելու է Դոնբասն ու Նովոռոսիան. Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հաստատելու է լիակատար վերահսկողություն Դոնբասի և Նովոռոսիայի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ այս տարածքները միանալու են Ռուսաստանին թե՛ ռազմական, թե՛ այլ ձևաչափով։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան դեռևս առաջարկել էր Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից՝ խուսափելու ռազմական էսկալացիայից, սակայն ուկրաինական կողմը մերժել է առաջարկը։
Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը երկու տարբերակ է տեսնում՝ կամ «զինված ուժերով ազատել տարածքները», կամ՝ ուկրաինական բանակը պետք է թողնի այդ շրջանները և դադարեցնի մարտական գործողությունները։ Նրա հայտարարությունն, ըստ ՏԱՍՍ-ի, վերահաստատում է Մոսկվայի անփոփոխ տեսլականը այս ուղղությամբ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին, Պուտինը զգուշացրել էր, որ եթե Եվրոպան սկսի պատերազմ Ռուսաստանով, հակամարտությունն «շատ արագ» կավարտվի։ Նա նշել էր, որ Եվրոպական երկրների հետ հնարավոր հակամարտության դեպքում Ռուսաստանը չի գործելու այնպես, ինչպես ուկրաինական ճակատում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան