Պուտինը խոսել է Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների մասին
Աշխարհ
Միացյալ Նահանգները առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր նոր ծրագրի 28 կետերը բաժանել չորս փաթեթի և քննարկել այդ ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նրանք առաջարկել են քննարկել այս չորս փաթեթները։ Բայց, ըստ էության, դրանք նույնն են», - բացատրել է պետության ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության պայմանագրի որոշ կետերի հետ։ Սակայն նախագահը չի նշել, թե որոնք են դրանք։
«Կային նման հարցեր, մենք դրանք քննարկել ենք, բայց դա դժվար աշխատանք է», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան