Մադուրոն խոսել է Թրամփի հետ հեռախոսազանգի մասին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Venezolana de Televisión-ի եթերում նա հայտնել է, որ զրույցն անցել է հարգալից, ընկերական տոնով։
«Ես հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցն անցել է հարգալից տոնով, նույնիսկ բարեհամբույր», - ասել Է Մադուրոն։
Նա հավելել է, որ այդ զրույցը կնպաստի երկրների միջև հարգալից երկխոսության մեկնարկին: Վենեսուելայի առաջնորդը նաև նշել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղության և ողջունել Է Վաշինգտոնի հետ դիվանագիտական երկխոսությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան