ԱՄՆ-ում հայտնել են՝ Ռուսաստանը բարոյական հաղթանակ է տարել (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա: Այս մասին նա խոսել է YouTube-ի իր ալիքի եթերում։
Դևիսը Ուիթքոֆի այցը Մոսկվա անվանել է բարոյական հաղթանակ Ուկրաինայի նկատմամբ։ «Չունենալով ակնհայտ պայմանավորվածություններ՝ ռուսները կշարունակեն կռվել, ի տարբերություն ուկրաինացիների, որոնք ավելի հաճախ են փախչում մարտի դաշտից», - նշել է նախկին զինվորականը:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակը դոմինոյի է հիշեցնում, որտեղ մեկ տարրը կարող է փլուզել ամբողջ կառույցը։ «Դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում պատերազմական գոտում», - եզրափակել է Դևիսը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)