Ռուսաստանի ԱԳՆ-ում խոսել են Զելենսկու կախվածության մասին
Ռուսաստան
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կախված է եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից, և ամեն օր այդ կախվածությունն ուժեղանում է։ Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ հիշեցնելով, որ հենց եվրոպական երկրներն են դրդել Կիևին հրաժարվել Ստամբուլում Մոսկվայի հետ բանակցություններից։ Դիվանագետի խոսքը մեջբերում է Lenta-ն։
Միրոշնիկը նշել է, որ հուլիսին Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկ է ստացել Ռուսաստանից, և դրանից հետո դադարեցրել է բանակցությունները։ Նրա կարծիքով՝ նման որոշում Կիևը կայացրել է եվրոպացիների մատուցմամբ:
«Այժմ Եվրոմիության դիրքորոշումը չի փոխվել, և Զելենսկու կախվածությունը եվրոպացիներից և բրիտանացիներից միայն աճել է», - հայտնել է Միրոշնիկը: Նա ընդգծել է, որ Արևմուտքը շահագրգռված է Ռուսաստանի հետ հակամարտության շարունակմամբ, ընդ որում՝ իրենց չի հուզում ուկրաինական կողմի կորուստները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան