Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար
Աշխարհ
Հնդկաստանը Ռուսաստանից միջուկային սուզանավ վարձակալելու համար կվճարի մոտ 2 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ռուսական սուզանավը վարձակալելու վերաբերյալ բանակցությունները տևել են մոտ 10 տարի։ Վերջին տարիներին դրանք կանգ են առել գնային խնդիրների պատճառով։
«Կողմերն արդեն համաձայնության են եկել գործարքի շուրջ. հնդիկ պաշտոնյաները նոյեմբերին այցելել են ռուսական նավաշինարան։ Հնդկաստանը ակնկալում է նավը ստանալ երկու տարվա ընթացքում՝ չնայած նրանք ասում են, որ նախագծի բարդությունը կարող է հետաձգել մատակարարումը», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան