Լեհաստանը երիտասարդ ուկրաինացիների մասին հայտարարություն է արել
Աշխարհ
Լեհաստան զանգվածաբար մուտք են գործում երիտասարդ ուկրաինացիներ, որոնց թույլ են տվել լքել հայրենիքը։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita-ն՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 24-ը երկիր է ժամանել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 18-22 տարեկան ավելի քան 121 հազար տղամարդ։ Նրանցից մոտ 62 հազարը մնացել են Լեհաստանում կամ մեկնել են Եվրամիության այլ երկրներ։
Հաղորդվում է․ որ այն բանից հետո, երբ 18-22 տարեկան ուկրաինացիներին օրինական կերպով թույլատրվել է լքել երկիրը, գրանցվել է Լեհաստան ժամանող այս տարիքային խմբի ներկայացուցիչների թվի զգալի աճ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան