Զախարովան խոստացավ անսպասելի պատասխան Եվրոպային
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եթե Եվրոպական հանձնաժողովը որոշի բռնագանձել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ դրանք Ուկրաինային փոխանցելու համար, Մոսկվայի պատասխանը կլինի «անսպասելի անակնկալ»։
Զախարովան կոշտ քննադատել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քայլերը՝ դրանք որակելով «անհամարժեք» և ընդգծելով, որ նման նախաձեռնությունները «ուղղված են Եվրոպական միությանն առավելագույն վնաս հասցնելուն»։ Նրա խոսքով, ակտիվների հնարավոր բռնագանձումը հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը և անպատասխանատու քաղաքականություն է։
Խոսնակը չի բացահայտել, թե ինչ քայլեր է պատրաստում Մոսկվան, սակայն նշել է, որ Եվրամիությունը «անպայման կիմանա այդ մասին»։ Միաժամանակ մի շարք եվրոպացի իրավաբաններ, պաշտոնյաներ և դիվանագետներ նույնպես քննադատել են նախաձեռնությունը՝ նշելով, որ Եվրոպական հանձնաժողովի գործողությունները «անախորժ և սխալ ուղղությամբ» են ընթանում։ Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներից մեկը նույնիսկ համեմատել է ֆոն դեր Լյայենի քաղաքականությունը «ուղիղ պատին տանող ուղու» հետ, գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան