Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցները
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լոնդոնի կողմից ԳՌՈՒ-ի և 11 անձանց դեմ պատժամիջոցները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։
«Ռուսական կողմը չի ճանաչում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ հորինված պատրվակներով կիրառված անօրինական պատժամիջոցները և իրեն իրավունք է վերապահում կիրառել պատասխան միջոցներ», - ասել է նա։
«Բրիտանացիները կարող են վստահ լինել նման միջոցների անխուսափելիության մեջ։ Շատ ենք սպասում, թե երբ աշխարհին ցույց կտան Սկրիպալներին», -եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան