Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ (տեսանյութ)
ՏեսանյութերԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ի շարունակություն նոյեմբերին Թբիլիսիում ունեցած քննարկումների՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգային հարցերի։
Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղղություններով իրականացվող քայլերի՝ կարևորվել են գործարար կապերի խրախուսմանն առնչվող հետևողական աշխատանքները՝ միտված տրանսպորտային ու տնտեսական ակտիվ հաղորդակցության ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)