Միացյալ Նահանգները թույլատրել է «Լուկօյլ»-ի հետ միջազգային գործարքներ իրականացնել
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է «Լուկօյլ»-ի հետ գործարքներ կատարել, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանից դուրս գտնվող իր բենզալցակայանների սպասարկման և լուծարման համար։ Այս մասին նշված է գերատեսչության ընդհանուր լիցենզիայում։
Լիցենզիան վերաբերում է «Լուկօյլ-Ինտերնեյշնլ»-ին և դրա դուստր ձեռնարկություններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում գտնվողներին: Թույլատրված գործունեությունը ներառում է ապրանքների և ծառայությունների գնում, սպասարկում և բենզալցակայանների փակում:
«Թույլատրվում են այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքների և ծառայությունների գնման կամ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող ֆիզիկական բենզալցակայանների սպասարկման, շահագործման և լուծարման համար », - նշվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան