ԵՄ երկրներները որոշել են բոյկոտել Եվրատեսիլը՝ Իսրայելի պատճառով
Աշխարհ
Իսպանիան , Իռլանդիան , Նիդեռլանդները և Սլովենիան որոշել են հրաժարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթից՝ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) Գլխավոր ասամբլեայի կողմից Իսրայելին մասնակցելու թույլտվություն տալու որոշումից հետո:
«Եվրատեսիլ 2026»-ը կանցկացվի առանց այս երկրների մասնակցության, որոնք նախկինում դեմ էին Իսրայելի մասնակցությանը՝ Գազայի հատվածում ընթացող մարտերի պատճառով: Այս երկրների հեռարձակողները նույնպես հրաժարվել են հեռարձակել մրցույթը:
Երեսունմեկ երկիր հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլին»։ Սակայն Իսլանդիայի և Բելգիայի հեռարձակողները դեռևս որոշում չեն կայացրել, և այն երկրները, որոնք արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, կարող են հետ վերցնել իրենց որոշումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)