Պուտինը շնորհակալություն է հայտնել Մոդիին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերի համար: Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել Է հնդիկ քաղաքական գործչի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Lenta-ն։
«Շնորհակալություն այս ուշադրության համար և Շնորհակալություն այս իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ձեր ջանքերի համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ինքը Հնդկաստանի վարչապետին տեղեկացրել է այն մասին, թե ինչ են ձեռնարկում Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)