Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերը. Մոդի
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Նյու Դելին աջակցում է կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում: Հեռարձակումն արվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։
Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ լուծում գտնելու բոլոր ջանքերը։
«Մենք ողջունում ենք այս հարցի երկարաժամկետ լուծում գտնելու բոլոր նախաձեռնությունները», - ասել է նա։
Հնդկաստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրը «միշտ պատրաստ է եղել օգնել այս ջանքերին»։
«Եվ մենք պատրաստ կլինենք շարունակել դա նաև ապագայում», - վստահեցրել է Մոդին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան