Զախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջ
Ռուսաստան
Եվրամիությունը դիմել է բացահայտ ավազակության՝ փորձելով գողանալ Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Քաղաքական միավորումը գործում է՝ որպես «հանցավոր խմբավորում»։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը դարձել է «ոչ միայն անօրինական կառույց, այլև ավազակախումբ, որը օրինականացնում է լիովին հանցավոր գաղափարներն ու որոշումները»։
«Ես կարծում եմ, որ սա աննախադեպ է։ Ուրիշ ինչպե՞ս են նրանք հրապարակավ քննարկում սա, փորձում գտնել ինչ-որ բան, որի հետ դա կկապեն։ Եվ իմանալով, որ դրա համար իրավական հիմք չկա, նրանք այլևս կոալիցիաներ չեն ստեղծում, այլ հանցավոր խմբավորումներ են կազմում», - հայտարարել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան