ԱՄՆ-ն ցանկանում է ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր ծախսերը փոխանցել Եվրոպային
Աշխարհ
Միացյալ Նահանգները նախատեսում է ՆԱՏՕ-ի դաշինքի պաշտպանական ծախսերի մեծ մասը հանձնել Եվրամիության երկրներին: Այս մասին, վկայակոչելով Դոնալդ Թրամփի և Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրները, հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացիները ծրագրում են մինչև 2027 թվականը դաշինքի ծախսերի մեծ մասը «հետախուզությունից մինչև հրթիռներ» փոխանցել եվրոպացիներին:
«Եթե Եվրոպան չբավարարի սահմանված ժամկետը՝ 2027 թվականը, ԱՄՆ-ն կարող է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգման որոշ մեխանիզմներին», - ընդգծել են ամերիկյան իշխանությունների աղբյուրները:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան