Միացյալ Նահանգները մտադիր է կայունացնել իրավիճակը Սիրիայում
Աշխարհ
Վաշինգտոնը մտադիր է կայունացնել Սիրիան և աշխատել այն Մերձավոր Արևելքում կառուցողական խաղացողի վերածելու ուղղությամբ։ Դա է վկայում Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը։
«Սիրիան մնում է պոտենցիալ մարտահրավեր։ Սակայն Ամերիկայի, արաբական երկրների, Իսրայելի և Թուրքիայի աջակցությամբ այն կարող է կայունանալ և վերականգնել իր արժանի տեղը՝ որպես տարածաշրջանում ինտեգրալ և կառուցողական խաղացող», - նշվում է փաստաթղթում։
Ավելին, ԱՄՆ-ն այլևս Մերձավոր Արևելքը չի համարում իր արտաքին քաղաքականության գերիշխող գործոն, քանի որ այն այլևս «մշտական գրգռիչ» չի ներկայացնում։ Թարմացված ռազմավարությունը, մասնավորապես, ուրվագծում է Աբրահամի համաձայնագրերի հետագա ընդլայնման ծրագրերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն