Լիտվան արտակարգ դրություն կհայտարարի
Աշխարհ
Լիտվան հաջորդ շաբաթ արտակարգ դրություն կհայտարարի , հայտարարել է վարչապետ Ինգա Ռուգինյենեն, հաղորդում է Delfi Lithuania-ն։
Նրա խոսքով՝ դրա պատճառը երկիր մտնող մաքսանենգ օդապարիկներն են, որոնք խաթարում են Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը։
«Արտակարգ իրավիճակի իրավական շրջանակը և փաստաթղթերը ներկայումս մշակվում են։ Մասնագետները որոշել են, որ արտակարգ իրավիճակի ձևը օպտիմալ է այսօրվա համար», - հաստատեց Ռուգինիենեն։
Լիտվան նախկինում երկարաձգել էր Բելառուսի հետ սահմանի վրայով թռիչքների արգելքը ։ Սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև 2026 թվականի փետրվարը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան