Netflix-ը գնում է Warner Bros.-ը
Աշխարհ
Netflix հոսքային հարթակը և Warner Bros. Discovery-ն համաձայնության են եկել Warner Bros.-ը 82.7 միլիարդ դոլարով ձեռք բերելու հարցում, հայտարարել է ծառայությունը իր կայքում։
Ընկերությունը պարզաբանեց, որ համաձայնագրի շրջանակներում Netflix-ը նաև ձեռք կբերի HBO Max և HBO հեռուստատեսային ստուդիաները: Գործարքը, ինչպես սպասվում է, կկնքվի Discovery Global-ի առանձնացումից հետո՝ որպես նոր հանրային ընկերություն՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում:
«Սիրված ֆրանշիզներ, սերիալներ և ֆիլմեր, ինչպիսիք են «Մեծ պայթյունի տեսությունը», «Սոպրանոները», «Գահերի խաղը», «Օզի կախարդը» և DC Universe-ը, կմիանան Netflix-ի լայնածավալ պորտֆոլիոյին», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան