ՌԴ և Ադրբեջանի վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության և ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման արդիական հարցերը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում համագործակցության խորացումը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Միշուստինը և Ասադովը նաև «ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)