Ռոսկոմնադզորը մեկնաբանել է Minecraft-ի արգելափակման մասին լուրերը
Աշխարհ
«Ռոսկոմնադզորը» չի արգելափակում Minecraft համակարգչային խաղի հասանելիությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը։
Ծառայության տվյալներով՝ խաղը արգելված խաղերի ցանկում ներառելու մասին մի քանի Telegram ալիքներով տարածված տեղեկատվությունը կեղծ է։
Դեկտեմբերի 3-ին Ռոսկոմնադզորը հայտարարեց Ռուսաստանում Roblox խաղային հարթակ մուտք գործելու լիակատար արգելքի մասին։ Արգելքը հիմնված էր մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված համակարգային խախտումների վրա, այդ թվում՝ ծայրահեղականության, ահաբեկչության և այլ նպատակներով քարոզչություն պարունակող նյութերի լայնածավալ և կրկնվող տարածման վրա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)