Ռուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու տրանսպորտի ոլորտում
Աշխարհ
Ռուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու տրանսպորտի և ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ոլորտում, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։
«Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի և անօդաչու տրանսպորտի զարգացումը դառնում է համագործակցության նոր ոլորտ», – ասվում է հայտարարության մեջ։
Երկրները նաև քննարկում են Ռուսաստանի ազգային թվային տրանսպորտային և լոգիստիկ հարթակը Հնդկաստանի միասնական լոգիստիկ ինտերֆեյսի հարթակի հետ ինտեգրելու հնարավորությունը։ «Սա, ի վերջո, հնարավորություն կտա միջսահմանային էլեկտրոնային փոխազդեցություն ապահովել տրանսպորտում», – հայտարարել է Ռուսաստանի նախարարությունը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը