Լարիսա Դոլինան որոշել է վերադարձնել գումարն իր բնակարանը գնած կնոջը
Ժամանց
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան խոստացել է 112 միլիոն ռուբլին վերադարձնել իր բնակարանի գնորդ Պոլինա Լուրյեին։ Նա այդ մասին հայտարարել է «Թող խոսեն» հաղորդման ժամանակ։
«Պոլինա Լուրյեն մեղավոր չէ, որ ինձ խաբել են խարդախները։ Ես որոշում եմ կայացրել՝ վերադարձնել բնակարանի գումարը։ Սա միակ ելքն է», - հայտարարել է Դոլինան։
Երգչուհին հավելել է, որ սխեման, որի զոհն է ինքը դարձել, ոչ մի կապ չունի Պոլինայի հետ, ուստի արդար կլինի նրան փոխհատուցել։ «Ես այդ գումարը չունեմ, բայց խոստանում եմ ամբողջ երկրին, որ ամբողջությամբ կվերադարձնեմ այն։ Սրանք իմ խնդիրներն են, և ես կլուծեմ դրանք», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան