ԱՄՆ պետքարտուղարը արձագանքել է X-ի դեմ սահմանված տուգանքին
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կողմից X-ին տուգանելու որոշումը հարձակում է ամերիկյան ժողովրդի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր սոցցանցերի էջում։
«Եվրոպական հանձնաժողովի՝ X-ին 140 միլիոն դոլարով տուգանելու որոշումը պարզապես հարձակում չէ X-ի վրա. դա օտարերկրյա կառավարությունների հարձակում է բոլոր ամերիկյան թվային ռեսուրսների և ամերիկյան ժողովրդի վրա։ Ամերիկացիներին առցանց գրաքննության օրերն ավարտվել են», - գրել է Ռուբիոն։
Դեկտեմբերի 5-ին Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռեյնիերը հայտարարեց , որ սոցիալական մեդիա X ընկերությունը տուգանվել է 120 միլիոն եվրոյով (139.2 միլիոն դոլար)՝ ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան