Կրեմլում բացահայտել են Ուկրաինայի հարցով խաղաղ պլանի հավանական հեղինակին
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող է դառնալ Ուկրաինական հակամարտությունն ավարտին հասցնելու խաղաղ պլանի ձևակերպումների հեղինակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Շատ առումներով, եթե հետագայում ևս թղթի վրա ստեղծվի կարգավորման տանող ինչ-որ ծրագիր, ապա գրիչը մեծամասամբ կօգտագործվի հենց պարոն Քուշների կողմից», - նշել է նախագահի օգնականը:
Ավելի վաղ Ուշակովը գնահատել էր Քուշների գործունեությունը որպես ամերիկյան առաջնորդի հատուկ դեսպանորդ՝ նշելով, որ նա ակտիվորեն աշխատում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան