Ռուսաստանում գնահատել են Եվրոպայի հետ ռազմական հակամարտության հնարավորությունը
Ռուսաստան
Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը Sky News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմի ռիսկն այս պահին իրական է: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Այսպես է նա մեկնաբանել բրիտանական իշխանությունների հայտարարությունները սպառնալիքի մասին, որն ներկայացնում է Ռուսաստանը: Կելինն ընդգծել է, որ Մոսկվան անհանգստացած է վերազինման անհրաժեշտության մասին կարգախոսների պատճառով, որոնք արտասանվում են եվրոպական շատ մայրաքաղաքներում:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին բոլոր այդ հայտարարությունները՝ հակամարտությունն իրական է թվում։ «Ինչպես վերջերս ասել է մեր նախագահը, մենք չենք պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, բայց եթե Եվրոպան ցանկանա պատերազմել Ռուսաստանի դեմ, մենք պատրաստ ենք հենց հիմա», - նշել է Կելինը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան