Թրամփը հայտնել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում պատմել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։
Նրա խոսքով՝ Ռոնալդուն զանգահարել է իրեն, որպեսզի շնորհակալություն հայտնի Սպիտակ տուն հրավերի համար։«
Քրիշտիանու Ռոնալդուն ՄԵԾ ֆուտբոլիստ է, հենց նոր զանգահարեց, որպեսզի շնորհակալություն հայտնի ինձ այն բանի համար, որ այս շաբաթ այցելել է Սպիտակ տուն եւ Օվալաձեւ աշխատասենյակ։ Ինչ հիանալի տղա է, ոչ միայն որպես մարզիկ, այլ նաեւ որպես մարդ։ Ավելի լավ պարզապես չի՛ լինում»,- նշել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան