Սիրիայի նախագահը խոստացել է նոր ընտրություններ անցկացնել իր 5-ամյա մանդատի ժամկետի ավարտից հետո
Աշխարհ
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Դոհայի համաժողովում պատասխանել է երկրում ընտրական գործընթացի մասին հարցին՝ հայտնելով, որ կատարում է իր հնգամյա մանդատը որպես ժամանակավոր նախագահ, ինչից հետո կանցկացվեն նոր ընտրություններ՝ առաջնորդին որոշելու համար, տեղեկացրել է Al Jazeera-ն։
«Սիրիական համակարգը հիմնված է ընտրությունների վրա,- ասել է նա։- Ես կարծում եմ, որ սկզբունքը, որի համաձայն՝ մարդիկ ընտրում են իրենց առաջնորդներին, հիմնարար սկզբունք է։ Դա անգամ մեր կրոնի մի մասն է։ Կանոնները պետք է բավարարեն մարդկանց մեծամասնությանը, որպեսզի պատշաճ կերպով կառավարում լինի, եւ դա այն է, ինչին մենք հավատում ենք, եւ ես կարծում եմ, որ դա հարմար ուղի է Սիրիայի համար»։
Աշ-Շարաան հայտնել է, որ Սիրիայում ուժեղ ինստիտուտների ստեղծումն ավելի կարեւոր է, քան առանձին առաջնորդները, քանի որ դա «երաշխավորում է պետության շարունակականությունը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան