Իտալիայի վարչապետը Եվրոպային կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել եվրոպական երկրներին ապահովել իրենց սեփական անվտանգությունը և չապավինել Միացյալ Նահանգներին։ Նա այս հայտարարությունն արեց La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մելոնին նաև նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները չեն վատթարանում. ինքնապաշտպանությունը անխուսափելի պատմական գործընթաց է։ Քաղաքական գործչի խոսքով՝ հարցն այն է, թե որքանով է յուրաքանչյուր կողմ պատրաստ պաշտպանել իր շահերը։
«Ամերիկացիներն այժմ որոշում են, թե ինչպես պաշտպանել իրենց շահերը, քանի որ նրանք ունեն դրա համար անհրաժեշտ ուժը։ Ես կարծում եմ, որ Եվրոպան նույնպես պետք է նույնը անի», - հայտարարել է Մելոնին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան