Նորվեգիայում ՌԴ դեսպանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Ռուսաստանին ռազմականորեն զսպելու փորձերի մեջ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան նախընտրում է, որ Նորվեգիան կրի ռուսական ռազմական սուզանավերի հետևման ռիսկը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը՝ մեկնաբանելով Լոնդոնի և Օսլոյի՝ ռուսական սուզանավերի հետևման ծրագրերը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի թաքցնում, որ այս միջոցառումները ուղղված են Ռուսաստանի ռազմական զսպմանը, և Լոնդոնը «նախընտրում է նման ռիսկային առաջադրանքներ իրականացնել լիազորված ուժերի միջոցով»։
Կորչունովը նաև ենթադրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Վերին Հյուսիսը դիտարկում են՝ որպես ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)