Նեթանյահուի բլոկը կարող է հաղթանակել
Մերձավոր Արևելք
Իսրայելում խորհրդարանական ընտրություններից չորս օր առաջ ուրբաթ օրը հրապարակաված սոցհարցումները ցույց են տալիս, որ Բենյամին Նեթանյահուն կարող է հաղթանակ տանել ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սոցհարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի աջակողմյանները և կրոնական բլոկը կարող է մեծամասնություն ստանալ խորհրդարանում՝ գրավելով 120 խորհրդարանական աթոռներից 63-ը,իսկ Նեթանյահուի Likud-Beitenu խմբավորումը կկազմի Քնեսեթի ամենամեծ կուսակցությունը, չնայած այն կորցրել է իր հեղինակությունը:
Haaretz և Yedioth Ahronoth պարբերակնները ցույց են տալիս, որ Նեթանյահուի կուսակցությունը կարող է խորհրդարանում 32 աթոռ ստանալ, որն ամենացածր ցուցանիշն է, սկսած նախագահական ընտրարշավի սկզբից, և ավելի քիչ է, քան 2009 թվականի ընտրություններին, երբ Յիսրայիլ Բեյթենուն և Լիքուդը առանձին էին ներկայացել ընտրությունների ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ