Ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Հայաստան
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։
Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Նշվում է, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ․
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան