Թուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վան քաղաքի Տուշպա շրջանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին համապատասխան տեղեկատվությունը տարածել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), փոխանցում է Ermenihaber.am-ը։
Երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան, իսկ օջախը գտնվել է 6.11 կմ խորության վրա:
AFAD-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվել է, որ երկրաշարժի հետևանքով բացասական դեպքերի մասին ահազանգեր չեն ստացվել և այդպիսիք չեն հայտնաբերվել, սակայն դաշտային ուսումնասիրության աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան