Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պայքարի նոր ծրագիր է ներկայացրել․ ՊՆ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ներկայացրել է «Ատլանտյան բաստիոն» ծրագիրը, որի նպատակն է պայքարել Հյուսիսային Ատլանտիկայում «Ռուսաստանի կողմից ստորջրյա սպառնալիքների» դեմ: Այս մասին հայտնում է թագավորության պաշտպանության նախարարությունը։
«Ծրագիրը կմիավորի ինքնավար նավերն ու արհեստական ինտելեկտը ռազմանավերի ու ինքնաթիռների հետ, որպեսզի ստեղծի բարձր տեխնոլոգիական հիբրիդային ուժեր՝ ստորջրյա մալուխներն ու խողովակաշարերը պաշտպանելու համար», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ծրագիրը թույլ կտա Մեծ Բրիտանիային աննախադեպ արդյունավետությամբ հայտնաբերել, հետևել և, անհրաժեշտության դեպքում, միջոցներ ձեռնարկել հակառակորդների դեմ օվկիանոսի ընդարձակ հատվածներում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան