Բայրամովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական վերջին զարգացումները
Աշխարհ
Ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգանում են բարձր մակարդակի այցելությունների շնորհիվ և նոր թափ են ստանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մեր երկրների և ժողովուրդների միջև կան խորը պատմական և կրոնական արմատներ։ Ադրբեջանը միշտ հետաքրքրված է տեսնելու իրանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը բարեկամության ոգով, և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Այս առումով 2025 թվականը դարձել է շատ կարևոր տարի», - նշել է նախարարը։
Նախարարը հավելել է, որ «հյուրին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումների մասին»։
«Ես նրան տեղեկացրեցի օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական և շինարարական աշխատանքների, ինչպես նաև այնտեղ ավելի քան 50,000 մարդկանց վերադարձի մասին», - նշել է նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Ջեյհուն Բայրամով ասել է՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru