Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքի արդյունքները․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքի արդյունքները Կրեմլում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
Նա ընդգծել է, որ հանգամանալից աշխատանք է տարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ:
«Եվ հետո Ուիթքոֆն ու Քուշներն արդեն աշխատել են այն արդյունքների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում, արդեն աշխատել են ուկրաինացի բանակցողների պատվիրակության հետ՝ Ումերովի գլխավորությամբ։ Ահա հիմա մեզ համար կարևոր է հասկանալ՝ որոնք են այդ աշխատանքի արդյունքները», - հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան