Գերմանիան Ռուսաստանի մասին կոչով դիմել է Չինաստանին
Աշխարհ
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել Չինաստանին ազդել Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում: Նրա խոսքերը մեջբերվում են Գերմանիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը նվիրված է Չինաստան նրա այցի մոտալուտ մեկնարկին:
«Իմ ելույթներում ես կկրկնեմ, որ ոչ մի այլ երկիր Ռուսաստանի վրա այնքան ազդեցություն չունի, որքան Չինաստանը», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Վադեֆուլի խոսքով՝ Գերմանիան շահագրգռված է, որպեսզի Պեկինը «նպաստի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ձեռքբերմանը»: Նա Չինաստանին կոչ է արել ստիպել Ռուսաստանին «համաձայնել բանակցությունների», որոնք «կհարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան