Կադիրովը սպառնացել է Ուկրաինային
Աշխարհ
Ուկրաինան շատ բարձր գին է վճարել ռուսական քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների համար, իր Telegram ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Պաշտոնյայի խոսքով՝ ռուսական ուժերը վերջին օրերին զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին, այդ թվում՝ հանրապետության զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ բազաներին։
Չեչնիայի ղեկավարը սա անվանել է «լայնածավալ պատասխան գործողություն»։
Կադիրովը գրել է, որ այժմ կարելի է վստահորեն ասել, որ Ուկրաինան արդեն շատ բարձր գին է վճարել ռուսական քաղաքացիական օբյեկտների դեմ իր անիմաստ ահաբեկչական հարձակումների համար։ Նա հավելել է, որ հանրապետությունը երբեք չի ապրել այնպիսի զանգվածային, երկարատև ավիահարվածներ, ինչպիսիք վերջին երկու օրերի ընթացքում էին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան