Ռուսաստանը, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, հեղուկացված բնական գազ է ուղարկել Չինաստան
Աշխարհ
Ռուսական տանկերը հեղուկացված բնական գազի խմբաքանակ է հասցրել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «Գազպրոմ» գործարանից Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին և Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի ցանցից ստացված տեղեկատվությանը։
Ըստ գործակալության՝ խոսքը ՀԲԳ փոխադրողի մասին է, որը նախկինում հայտնի էր` որպես «Վելիկի Նովգորոդ»։ Ըստ տեղեկությունների՝ սա առաջին խմբաքանակն է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տերմինալի նկատմամբ հունվարին սահմանափակումներ մտցնելուց ի վեր։
Օգոստոսի վերջից ի վեր Չինաստանը սկսել է ստանալ ռուսական հեղուկացված բնական գազի իր առաջին խմբաքանակները անմիջապես Arctic LNG 2 նախագծից, որը ենթարկվում է ԱՄՆ խիստ պատժամիջոցների։ Ըստ աղբյուրների՝ Չինաստանը հիմնարար որոշում է կայացրել ավելացնել ռուսական ՀԲԳ մատակարարումները և այդ կարիքների համար նշանակել է Չինաստանի հարավում գտնվող Բեյհայի գազային տերմինալը։
Bloomberg-ը հաղորդում է, որ ռուսական գազի արտահանումը Չինաստան սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին աճել է մոտ 14%-ով՝ համեմատած 2024 թվականի նույն եռամսյակի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան