Ճապոնիայում երկրաշարժի պատճառով երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է
Աշխարհ
Ճապոնիայի հյուսիսում մի քանի գծերի գնացքների երթևեկությունը դադարեցվել է հզոր երկրաշարժից հետո: Այս մասին JR East-ը հայտնել է սոցիալական ցանցերում:
«Տոհոկու գծի մուտքային և ելքային երթևեկությունը դադարեցվել է երկրաշարժի պատճառով։ Մենք չգիտենք, թե երբ կվերսկսվի գնացքների երթևեկությունը», - զգուշացրել է օպերատորը։
Ընկերությունը հավելել է, որ կասեցումը ազդել է նաև այլ երկաթուղային գծերի վրա։ Բարձր արագությամբ գնացքների երթևեկությունը նույնպես կասեցվել է։
Մի քանի ժամ առաջ Ճապոնիայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տրվել երկրի արևելյան և հյուսիսարևելյան ափերի համար։ Երկրաշարժից մի քանի րոպե անց Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցավ ևս մեկ ուժեղ հետցնցում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru