Կարևոր է համագործակցությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ. Էրդողան
Աշխարհ
Անկարայում Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում Անկարան կարևորում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը։
«Նախ և առաջ, մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կկարագացնեն հրադադարը և կհարթեն արդար և երկարատև խաղաղության ճանապարհը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր դաշնակցի՝ Միացյալ Նահանգների մասնակցությանը այդ գործընթացում»,– նշել է նա՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը