Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Նոր տարուց առաջ հանդիպման մասին խոսք չկա։
«Այս պահին այդ մասին որևէ խոսակցություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նշել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը պետք է նախապատրաստված լինի։
Ավելի վաղ մամուլի քարտուղարը հայտարարել էր , որ ԱՄՆ-ի կողմից մեգաֆոնային դիվանագիտությունից հրաժարվելը կարելի է գնահատել միայն դրական։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի