Հույս ունենք, որ ԱՄՆ-ն կխուսափի Վենեսուելայի հետ հակամարտությունից. Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ն լայնածավալ հակամարտություն չի սկսի Վենեսուելայի հետ։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Խոսելով ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակման մասին՝ դիվանագետը նշել է, որ դրա որոշ դրույթներ հատկապես մտահոգիչ են՝ հաշվի առնելով Պենտագոնի կողմից Վենեսուելայի շուրջ միտումնավոր կերպով բորբոքվող լարվածությունը։
«Մենք հույս ունենք, որ Սպիտակ տանը կհաջողվի զերծ մնալ լայնածավալ հակամարտության մեջ խորանալուց, որը սպառնում է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ամբողջ Արևմտյան կիսագնդի համար», - ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի