«Howo» մակնիշի 15 նոր աղբատարներն արդեն աշխատում են Երևանի տարբեր հատվածներում. ինչ առավելություններ ունեն նոր մեքենաները (տեսանյութ)
Տեսանյութեր«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:
Դրանք, ի տարբերություն նախկինում շահագործվող աղբատարների, ունեն մի շարք առավելություններ: Մասնավորապես՝
աղբատարներում աղբաջրերի համար նախատեսված երկու ամբարները բացառում են կեղտաջրերի հոսքը փողոց:
Նոր աղբատարներն ավելի հարմարավետ են ու ճկուն, ինչը դրանց մուտքը բակային տարածքներ դարձնում է ավելի հեշտ:
Բացի այդ, մեքենաներն ունեն անհրաժեշտ այն բոլոր սարքավորումները, որոնք վարորդների համար ստեղծում են աշխատանքային առավել հարմար պայմաններ:
«Howo»-ներում տեղադրված են նաև ներքին հովացման համակարգեր:
Վարորդները նաև հնարավորություն ունեն առանց մեքենաներից դուրս գալու աղբը բեռնաթափել ներսից կառավարվող վահանակներով:


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»