Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
Լիտվայի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսից ժամանող օդապարիկների պատճառով, հաղորդում է LRT պորտալը։
Օրինագծի տեքստը նիստում կարդացել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ Կառավարության անդամներից առարկություններ չեն եղել, և վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է օրինագծի ընդունված լինելու մասին։
Հայտարարության մեջ ասվում է, որ Լիտվայում արտակարգ դրություն է հայտարարվել Բելառուսից ժամանող օդապարիկների պատճառով, որոնք «տեղափոխում են մաքսանենգ ապրանքներ և սպառնալիք են ներկայացնում Լիտվայի պետության ազգային անվտանգության շահերի համար»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել