Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը 

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

Գիտություն և Մշակույթ

Ամփոփվել է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հաղթողներին ողջունել և պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցառմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, մրցույթին մասնակից երիտասարդներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի մրցույթն ուղղված է ստեղծարարության դրսևորմանը, ստեղծագործական մտքի արտահայտմանը և թիմային աշխատանքի խթանմանը:

«Ուրախ ենք արձանագրել, որ տարիների ընթացքում նախագծերում թիմային աշխատանքի տեսակարար կշիռը մեծանում է։ Ուրախալի է նաև, որ նախագծերի և ներկայացվող հայտերի թիվը շարունակաբար աճում է՝ ընդգրկելով ամբողջ Հայաստանը, իսկ որոշ դեպքերում՝ նաև սփյուռքը։ Կարևոր է նաև ծրագրի քաղաքացիական կրթության բաղադրիչը․ քանի որ բացի գիտական պարամետրից, հայտերը դիտարկվում են նաև սոցիալական ազդեցության չափանիշով, դրանով իսկ այս նախագծերը մեծ հաշվով հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնողականություն՝ ուղղված սեփական միջավայրի՝ բնակավայրի, համայնքի, մարզի, երկրի զարգացմանը։ Դիտարկելով շատ հայտեր՝ համոզվել եմ, որ ստեղծագործականությունը, թիմային աշխատանքի խթանմանը զուգահեռ այս նախագծերը նաև նպաստում են քաղաքացիական նախաձեռնողականությանը, հանրային խնդիրների հանդեպ սեփականատիրոջ զգացողության զարգացմանը և վերջնահաշվում՝ պետություն-քաղաքացի կապի ամրապնդմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի միջազգային համագործակցության բաղադրիչը. ծրագիրն ԱՊՀ երկրների համագործակցության երիտասարդական քաղաքականության օրակարգի մաս է կազմում, որում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հիշեցրել է՝ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության, վերջերս նախագահել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որի շրջանակում անցկացվել է նաև «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթը, որին մասնակցել են նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախընթաց տարիների լավագույն նախագծերը։ Նրանցից որոշները հաղթող են ճանաչվել նաև ԱՊՀ –ում։

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի փորձագիտական խմբի և կազմկոմիտեի անդամներին, պետական գործընկեր կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:

«Այս ծրագրով մենք տալիս ենք խրախուսական մրցանակներ՝ որպես քաջալերանք, սակայն բազմաթիվ ծրագրերի իրականացումը պահանջում է այնպիսի ֆինանսական ծավալներ, որոնք գերազանցում են պետության կողմից տրամադրվող խրախուսումը։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ դրանք ֆինանսավորման հնարավորություն ստանան ավելի վաղ փուլում։ Մեր կողմից շարունակաբար իրականացվում է մրցույթում ընդգրկված և հաղթող ճանաչված ծրագրերի մոնիթորինգ՝ ակնկալելով երկարատև գործընկերություն, որպեսզի բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչվեն: Թող որևէ երիտասարդ իրեն չհամարի պարտված։ Երիտասարդության ուժը հենց այն է, որ կարող ես սխալվել, բախվել խոչընդոտների, բայց միևնույն է՝ շարունակել ու անպայման հասնել հաջողության, որովհետև առջևում դեռ անսահման հնարավորություններ կան»։

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի մասնակիցներին շնորհավորել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը: Նա ուրախությամբ ընդգծել է՝ սա երիտասարդների համար ինքնադրսևորվելու հիանալի հարթակ է:

2025 թ. «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթում ընդհանուր առմամբ ներկայացվել է 151 հայտ, որը 2.5 անգամ ավելի է 2024 թվականին ներկայացված հայտերի քանակից (2024թ.-ին՝ 60 հայտ, 2023թ.-ին՝ 66 հայտ)։ Ներկայացված 151 հայտերից հաստատվել է 135-ը: Մրցութային 135 հայտից 92 հայտը ներկայացվել է անհատական, իսկ 41-ը՝ խմբային ձևաչափով։ Ընդ որում՝ խմբային ներկայացված հայտերից 16-ի դեպքում նախագծերի ղեկավարները դպրոցների ուսուցիչներ են եղել, ինչը, ըստ նախարարի տեղակալի, ուրախալի է։ Մրցութային 135 հայտի 44.5 տոկոսը ներկայացվել է աշակերտների կողմից (60 հայտ), 33.3 տոկոսը՝ տարբեր ոլորտների աշխատակիցների կողմից (45 հայտ), 22.2 տոկոսը՝ ուսանողների կողմից (30 հայտ)։

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի համատեղ որոշմամբ 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Բնական և ճշգրիտ գիտություններ»՝ Մարիամ Հարությունյան, «Ամինոթթվային նոր բիֆոսֆոնատների սինթեզ հակառեզորբցիոն ակտիվությամբ դեղապատրաստուկների մշակման նպատակով»
  • «Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ»՝ Ազնիվ Խուդաթյան և Արիանե Լուսինյան, «Cyber Shield Armenia-Կիբերանվտանգության ազգային հարթակ (CSA)»
  • «Տեխնոլոգիաներ և նորարարություններ»՝ Արարատ Բայանդուրյան, Գրիգոր Խոջայան, Մանե Հակոբյան, Շահեն Արաբաչյան, «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ»
  • «Մարդասիրություն և սոցիալական գիտություններ»՝ Նարեկ Մաթևոսյան, Հովսեփ Հովսեփյան, Սերգեյ Ռստակյան, Կամիլլա Ոսկանյան, «Սովորում ենք խաղալով»
  • «Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ»՝ Մարկ Մակյան, Նարեկ Ծաղիկյան, Խաչատուր Բդոյան, Արփի Հաջյան, «AeroLink Technologies»

«Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ» անվանակարգում երկու հայտ հավաքել է հավասար միավորներ և կազմկոմիտեի անդամ հանդիսացող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, պատրաստակամություն է հայտնել հավասար միավորներ հավաքած մյուս նախագծին ևս տրամադրել 500 հազար դրամ խրախուսում: Այս անվանակարգում հաղթած երկրորդ նախագիծն է՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր», Միլենա Առաքելյան, Սյուզի Մելիքյան, Սպարտակ Սաքարյան, Դիանա Եգորյան։

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է: Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:

Մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Ամենադիտված