«Որտեղ սկսվում է ռասիզմը, վերջանում է խոսքի ազատությունը»,– Հ. Դեմոյան
Աշխարհ
Այսօր Երևան–Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը անդրադարձավ օրերս Ֆրանսիայի սենատի կողմից «հայկական» օրինագծի ընդունման մի շարք նրբություններին։ Նա կարևորեց օրինագծի՝ հայոց ցեղասպանությունը ժխտելու դեպքում սահմանվող պատիժը, այն, որ հաճախ դա շահարկվում է որպես մարդու խոսքի ազատության դեմ ոտնձգություն։ «Որտեղ սկսվում է ռասիզմը, վերջանում է խոսքի ազատությունը»,– կարծում է Հ. Դեմոյանը։ Պատմաբանը կարևորեց այն, որ սա չի վերաբերում պատմաբաններին, լրագրողներին, որոնք հարցը կքննարկեն համապատասխան մակարդակում, այլ այն մարդկանց, որոնք ցեղասպանության զոհերի հիշատակը կդարձնեն ծաղրի առարկա և վիրավորական արտահայտություններ թույլ կտան այդ ողբերգության նկատմամբ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի