Ուկրաինան սպառել է իր էներգետիկ օբյեկտները վերականգնելու հնարավորությունները․ Խարչենկո
Աշխարհ
Ուկրաինան սպառել է իր էներգետիկ օբյեկտները վերականգնելու իր հնարավորությունները հրթիռային հարվածներից հետո։ Նրա սարքավորումների պաշարները կբավականացնեն միայն ևս երկու կամ երեք հարձակման համար, ըստ Էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոյի, հաղորդում է Strana.ua-ի։
Մասնագետի խոսքով՝ երկիրը նաև չունի նոր սարքավորումներ գնելու հնարավորություն, ուստի էներգետիկ ընկերությունները մոտ ապագայում չեն կարողանա արագ վերականգնել վնասված օբյեկտները։
Ավելի վաղ ռազմական փորձագետ Վիտալի Կիսելյովը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերի թիրախային հարվածները կարող են մոտ ապագայում լիովին անջատել Ուկրաինայի էներգետիկ համակարգը։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»