Ուկրաինայում խաղաղությունը մեկ գիշերվա ընթացքում չի հաստատվի․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Մերցը սոցիալական ցանցերում գրել է, որ Եվրոպան այժմ գտնվում է շրջադարձային փուլում։
Նա ասել է, որ եվրոպացիները կողմ են հրադադարին և արդար խաղաղությանը Ուկրաինայում հնարավորինս շուտ, բայց դա չի կարող իրականացվել մեկ գիշերվա ընթացքում։
«Մենք հանձնառու ենք ապահովել Եվրոպայի անվտանգությունը։ Ուկրաինայում խաղաղությունը մեկ գիշերվա ընթացքում չի հաստատվի։ Համատեղ խաղաղության ծրագիրը նախատեսված է գործընթացը մեկնարկելու համար։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ հիմա։ Մինչև դա անելու տեսանելի պատրաստակամություն չլինի, ո՛չ գործընթացը կլինի, ո՛չ էլ խաղաղությունը»։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)